Skip Header
Shape your future.
START HERE.

Shape your future.
START HERE.

Սա 2020census.gov-ի թարգմանված համառոտ տարբերակն է: Սեղմեք այստեղ՝ վերադառնալու կայքի անգլերեն և իսպաներեն ամբողջական տարբերակին։

2020 Մարդահամար | Միացյալ Նահանգների Մարդահամարի բյուրո

#008556
ՏՐԱՄԱԴՐԵՔ:

Ի՞նչ է Մարդահամարը։

2020 Մարդահամարը հաշվում է Միացյալ Նահանգներում ապրող յուրաքանչյուր չափահաս, մանկահասակ և երեխա: Այս հաշվառումն անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ` ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի պետական կառավարման գործակալության կողմից։

An overhead look at a suburban community.
#9B2743

Ինչպե՞ս մասնակցել 2020 թվականի Մարդահամարին

Յուրաքանչյուր տնից մեկ անձ պետք է մասնակցի մարդահամարին առցանց, հեռախոսով կամ փոստով: Հաշվառվում են բոլոր նրանք, ովքեր ապրում են կոնկրետ հասցեում՝ ներառյալ նորածինները, փոքր երեխաները և ցանկացած ընկեր կամ ընտանիքի անդամ, ով ժամանակի մեծ մասը ապրում է այդ հասցեով:

Եթե ինչ-որ մեկը, ով չունի մշտական ապրելու վայր և կբնակվի այդ հասցեով 2020թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ, ապա պետք է հաշվառվի:

Դուք օգնության կարի՞ք ունեք։

Եթե ունեք հարցեր 2020 Մարդահամարին մասնակցելու վերաբերյալ, ապա դիմեք օգնության: 2020 Մարդահամարին առցանց մասնակցելու համար օգտագործեք ստորև ներկայացված վիդեո ուղեցույցը, կամ տպագիր ուղեցույցը՝ հարցաթերթիկը լրացնելու համար:

2020 Մարդահամարի քո ուղեցույցը

Ծանոթացեք թղթային հարցաթերթիկը լրացնելու հրահանգներին:

Download PDF

#007E8F

Ինչու է դա կարևոր

Մարդահամարը տրամադրում է կարևոր տվյալներ, որոնք կարող են ազդել ձեր կյանքի տարբեր կողմերի վրա: Օրենսդիր մարմինները, բիզնեսի սեփականատերերը, ուսուցիչները և շատ ուրիշներ ամեն օր օգտագործում են այս տվյալները՝ ձեր համայնքում ծառայություններ, ապրանքներ և աջակցություն տրամադրելու նպատակով:

Component ID: #ti973104689

Մարդահամարի տվյալների հիման վրա ամեն տարի դաշնային ֆինանսավորումից միլիարդավոր դոլարներ են ծախսվում հիվանդանոցների, հրդեհային բաժանմունքների, դպրոցների, ճանապարհների և այլ ռեսուրսների վրա:

Component ID: #ti1021100975

Մարդահամարի արդյունքների հիման վրա որոշվում է, թե որքան տեղ պետք է հատկացվի Կոնգրեսում յուրաքանչյուր նահանգի համար և սահմանվում է քվեարկության ձայների քանակը ըստ տեղամասերի:

Component ID: #ti1020292810

Մարդահամարը պահանջվում է նաև Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ. 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է անցկացվի բնակչության հաշվառում: Առաջին հաշվառումն անցկացվեց 1790թ․-ին:

#205493

Գաղտնիություն և անվտանգություն

Ձեր կողմից տրված պատասխանները օգտագործվում են միայն վիճակագրություն կազմելու համար:

Woman smiling and using her phone while holding her baby.

Ըստ օրենքի՝ Մարդահամարի Բյուրոն պարտավորվում է պաշտպանել և խստորեն գաղտնի պահել ձեր պատասխանները: Իրականում, յուրաքանչյուր աշխատակից երդվում է պաշտպանել ձեր անձնական տեղեկատվությունը ողջ կյանքի ընթացքում:

ԱՄՆ-ի օրենսգրքի 13-րդ Հոդվածի համաձայն՝ Մարդահամարի Բյուրոն չի կարող հրապարակել ձեր անձի, տան կամ բիզնեսի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, նույնիսկ իրավապահ մարմիններին: Օրենքն երաշխավորում է, որ ձեր անձնական տվյալները պաշտպանված են, և ձեր պատասխանները չեն կարող օգտագործվել ձեր դեմ որևէ պետական գործակալության կամ դատարանի կողմից:

#008556

Ձեր թաղամասի տվյալներ հավաքագրողները

Հաջորդ տարվա ընթացքում ձեր թաղամասում կարող եք նկատել տվյալներ հավաքագրողների:

Close-up of a census taker's hand holding a mobile phone.
Component ID: #ti1760881489

Սա 2020 Մարդահամարի մի մասն է: Դուք ձեր տարածքում կարող եք նկատել մարդահամարի աշխատողներին մի քանի տարբեր պատճառներով.

  • Նրանք ստուգում են հասցեները ՝ մարդահամարին պատրաստվելու նպատակով։
  • Նրանք այցելում են տներ մարդահամարի նպատակով կամ Մարդահամարի Բյուրոի մեկ այլ հետազոտության համար։
  • Նրանք տարածում են մարդահամարի վերաբերյալ տեղեկություններ:
  • Նրանք ստուգում են մարդահամարին վերաբերող աշխատանքները։

2020թ․-ի մայիսին հավաքագրողները կսկսեն այցելել այն տները, որոնք չեն մասնակցել 2020 Մարդահամարին՝ համոզվելու, որ յուրաքանչյուր մարդ հաշվառված է:

#9B2743

Ինչպես կարող եք օգնել

2020-ին ամբողջական և ճշգրիտ հաշվառում կատարելը պահանջում է բոլորի աջակցությունը, և թե՛ անհատների, թե՛ բիզնեսների, թե՛ համայնքային կազմակերպությունների և թե՛ այլոց համար կան օգնելու բազմաթիվ եղանակներ:

Component ID: #ti915977532
Component ID: #ti612615744

Խոսք տարածել

Դուք կարող եք օգնել մեզ՝ կիսվելով Մարդահամարի Բյուրոյի նորություններով և տեղեկություններով ձեր ընկերների, ընտանիքի և հետևորդների հետ Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում:

Component ID: #ti130355123
Component ID: #ti1046063689
Component ID: #ti1328391090

Համագործակցել մեզ հետ

Հարյուրավոր կորպորացիաներ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և անհատներ պատմում են 2020 Մարդահամարի մասին, և թե որքան կարևոր է դրան մասնակցելը:

Component ID: #ti445276057
Component ID: #ti1701509755
Component ID: #ti1978383797

Աշխատեք մեզ հետ

Մենք աշխատանքի ենք վերցնում հազարավոր մարդկանց ողջ երկրից՝ աջակցելու մեզ 2020 Մարդահամարին: Վաստակեք լրացուցիչ եկամուտ՝ օգնելով ձեր համայնքին:

X
  Is this page helpful?
Thumbs Up Image Yes    Thumbs Down Image No
X
Comments or suggestions?
No, thanks
255 characters remaining
X
Thank you for your feedback.
Comments or suggestions?